Jump to content

Էպ Մյաե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էպ Մյաե
էստ․՝ Epp Mäe
Դիմանկար
Ծնվել էապրիլի 2, 1992(1992-04-02)[1] (32 տարեկան)
ԾննդավայրՌակվեռե, Էստոնիա[1]
Քաղաքացիություն Էստոնիա
ԿրթությունAudentes Sports Gymnasium[1]
Մասնագիտությունըմբիշ, ձյուդոիստ և rikishi
Պարգևներ և
մրցանակներ
 Epp Mäe Վիքիպահեստում

Էպ Մյաե (էստ․՝ Epp Mäe, ապրիլի 2, 1992(1992-04-02)[1], Ռակվեռե, Էստոնիա[1]), էստոնացի կին մարզիկ, ազատ ոճի ըմբիշ, 2021 թվականի Եվրոպայի չեմպիոնուհի, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների հաղթող, 2019 թվականի Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր, 2016 և 2020 թվականների ամառային օլիմպիական խաղերի մասնակից[2][3]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին ԱՄՆ-ում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում Էպ Մյաեն մինչև 75 կգ քաշային կարգում դարձել է բրոնզե մեդալակիր։ Նույն թվականին մասնակցել է Բաքվի 1-ին Եվրոպական խաղերին։

Բրազիլիայում կայացած ամառային Օլիմպիական խաղերում նա հանդես է եկել մինչև 75 կգ քաշային կարգում և առաջին մենամարտում պարտվել է չինացի մարզուհի Չժան Ֆենգլյուին։

2017 թվականին Սերբիայում մասնակցել է Եվրոպայի առաջնությանը և մինչև 75 կգ քաշային կարգում դարձել բրոնզե մեդալակիր։

2019 թվականի հունիսին Մինսկում մասնակցել է երկրորդ Եվրոպական խաղերին և նվաճել բրոնզե մեդալ։

2019 թվականին Ղազախստանում տեղի ունեցած աշխարհի նախաօլիմպիական առաջնությունում մինչև 76 կգ քաշային կարգում Մյաեն նվաճել է բրոնզե մեդալ։ Նույն հաջողությունը նա կրկնել է այդ թվականին տեղի ունեցած աշխարհի առաջնության ժամանակ։

2021 թվականին Վարշավայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում էստոնացի մարզուհին մինչև 76 կգ քաշային կարգում նվաճել է ոսկե մեդալ և կարիերայում առաջին անգամ դարձել մայրցամաքի չեմպիոն։

Աշխարհի 2021 թվականի առաջնությունում, որը տեղի է ունեցել Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում, էստոնացի մարզիկը նվաճել է արծաթե մեդալ։ Եզրափակչում նա պարտվել է ամերիկացի մարզուհի Ադլեն Գրեյին։

2022 թվականին Բուդապեշտում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում 76 կգ քաշային կարգում էստոնացի մարզուհին նվաճել է արծաթե մեդալ[4], իսկ 2022 թվականի աշխարհի առաջնությունում, որը տեղի է ունեցել Բելգրադում, նվաճել է բրոնզ մեդալ[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Eesti spordi biograafiline leksikon (эст.)
  2. Burke, Patrick (2021 թ․ հոկտեմբերի 6). «Adelaine Maria Gray wins sixth title at Wrestling World Championships». InsideTheGames.biz. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 6-ին.{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link)
  3. «2021 World Wrestling Championships Results Book» (PDF). United World Wrestling. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 16-ին.
  4. «Эпп Мяэ завоевала серебро на чемпионате Европы по борьбе». rus.err.ee. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 2-ին.
  5. «Эпп Мяэ завоевала бронзу на ЧМ по борьбе». rus.err.ee. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 15-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էպ Մյաե» հոդվածին։